Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Գոյ թատրոնի փակ դռների դիմաց նշեցինք մեր թատրոնի ծննդյան 36-րդ տարեդարձը:
Միջոցառման ընթացքում ազդարարեցինք մեր նստացույցի ավարտի մասին, որը մեկ ամիս շարունակ ցույց տվեց մեր հաստատակամությունը: Սակայն ամեն պայքար պահանջում է փոփոխություն և զարգացում:
Այժմ անցնում ենք նոր փուլ՝ շեշտը դնելով ավելի արդյունավետ և ռազմավարական քայլերի վրա:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իրենց մասնակցությամբ աջակցեցին մեր պայքարին: Մեր ստեղծագործական ճանապարհը շարունակվում է, և մենք սպասում ենք ձեր աջակցությանը նաև առաջիկա նախաձեռնություններում:
Կարդացեք նաև
«Գոյ» թատրոն