Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող գնահատական տալ։ Մոտեցեք Հովիկ Աղազարյանին, նա դեռ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր». Վլադիմիր Վարդանյան

Դեկտեմբեր 09,2024 15:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մարդու իրավունքների խախտումը ֆիքսում է դատական իշխանությունը։ Եթե դուք այդտեղ որեւէ հանցավոր էլեմենտ եք տեսնում՝ պետք է դիմեք իրավապահ մարմիններին։ Ես չեմ կարող գնահատական տալ։ Մոտեցեք Հովիկ Աղազարյանին, նա դեռ շարունակում է մնալ ԱԺ պատգամավոր, տվեք իրեն ձեր հարցերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Լրագրողներին հետաքրքրում էր, թե Նիկոլ Փաշինյանն իրավական ի՞նչ հիմքերով է Հովիկ Աղազարյանի հեռախոսային տվյալները կիսել ՔՊ վարչության անդամների հետ։ Վլադիմիր Վարդանյանը կոռեկտ չի համարում, որ ինքը գնահատականներ հնչեցնի այլ պատգամավորի հետ կապված հարցերով, կարծում է, որ Հովիկ Աղազարյանը պետք է իր գնահատականները տա։

«Ես պատասխանատու եմ իմ գործունեության, իմ քաղաքական թիմի համար, իսկ քաղաքական թիմի տեսանկյունից այդ հարցը Հովիկ Աղազարյանինն է, ինքը պետք է պատասխանի»,- ասաց նա՝ հրաժարվելով նմանատիպ կամ այլ հարցերի, բացի ԵԽԽՎ աշխատանքներին վերաբերող, պատասխանել։

Հիշեցնենք, դեկտեմբերի 3-ի երեկոյան ՔՊ վարչությունը նիստ գումարեց եւ որոշեց Հովիկ Աղազարյանին հեռացնել ՔՊ-ից։ «․․․Հովիկ Աղազարյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»,- ասված է որոշման մեջ։ Հովիկ Աղազարյանն էլ դեկտեմբերի 4-ին հայտարարեց, որ իր հեռախոսից անձնական բնույթի տեղեկություններ են հայտնվել վարչապետի սեղանին։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031