Լրահոս
Օրվա լրահոսը

«Գարդմանից, Շիրվանից, Արցախից հետո Ադրբեջանի ցանկություններում կա հաջորդ արարը, դա Հայաստանի Հանրապետությունն է»․ Մխիթար Գաբրիելյան

Դեկտեմբեր 09,2024 14:35

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ցանկություններում կա հաջորդ արարը, եւ այդ արարը որպես օբյեկտ ունի Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին «Շիրվանի, Գարդմանի եւ Նախիջեւանի հայությունը․ տեղաբնիկությունից մինչեւ փախստականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։

«Նման գիտաժողովներն ավելի ու ավելի կարեւորություն են ձեռք բերում այն պարզ պատճառով, որ ցավալիորեն ամեն օր, ամեն ժամ մենք ունենում ենք հերթական արձանագրումն առ այն, որ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, ինչ-որ մի կետից սկսվելով, ամենեւին կանգնելու, դադարի մտադրություն չունի։ Այն, ինչ տեղի է ունեցել, Շիրվանում, Նախիջեւանում, Գարդմանում, Արցախում, այսօր որպես շարունակություն ուրվագծվում է Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Անելով այն, ինչին կոչված էր Ադրբեջանը՝ որպես քաղաքական արհեստածին նախագիծ, 1991-1992 թվականների ընթացքում ավարտին հասցնելով իր տարածքի հայաթափման գործընթացը, հետագա երեք տասնամյակի ընթացքում հաջորդ արարը ցավալիորեն ավարտին հասցրեց, դա Արցախի բռնի հայաթափումն էր, որն այլ կերպ, քան որպես էթնիկ զտում եւ ցեղասպանություն, որակել հնարավոր չէ։ Վերլուծություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի ցանկություններում կա հաջորդ արարը, եւ այդ արարը որպես օբյեկտ ունի Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031