Բաշար ալ-Ասադին և նրա ընտանիքին քաղաքական ապաստան տրամադրելու որոշումը կայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, առանց պետության ղեկավարի նման որոշումներ չեն կարող կայացվել», – Պեսկովի խոսքն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
«Այժմ վաղաժամ է խոսել Սիրիայում Ռուսաստանի ռազմական ներկայության պահպանման մասին, դա ապագա իշխանությունների հետ քննարկման թեմա է», – ասել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով՝ Սիրիայում տեղի ունեցածը զարմացրեց ողջ աշխարհին, Ռուսաստանը բացառություն չէ:
Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ դեկտեմբերի 8-ի հայտարարության մեջ նշված է. «Ասադը հրաժարական է տվել Սիրիայի նախագահի պաշտոնից և լքել երկիրը՝ տալով իշխանությունը խաղաղ ճանապարհով փոխանցելու հանձնարարականներ։ Սիրիայում ռուսական ռազմաբազաները բարձր պատրաստվածության ռեժիմում են. այս պահին նրանց անվտանգությանը լուրջ վտանգ չի սպառնում»։
Կարդացեք նաև
Ավելի ուշ Կրեմլի աղբյուրը հայտնել է, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա: Ռուսաստանը, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան է տրամադրել։