Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեց Սըր Կառլ Ջենքինսի հանրահայտ «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։
Սըր Կառլ Ջենքինսը մեր օրերի անվանի կոմպոզիտորներից է, ում ստեղծագործություններն ամենաշատն են կատարվում։ Նրա ամենահայտնի գործերից են «Պալլադիոն» (1995), «Զինված մարդը» մեսսան (2000), «Ռեքվիեմը» (2005), «Ստաբատ Մատերը» (2008)։
«Սիմֆոնիկ Ադիեմուսի» ձայնասկավառակն արժանացել է 17 ոսկե և 2 պլատինե մրցանակների, վաճառվել է 1 միլիոն օրինակով թողարկման առաջին իսկ տարում ու կատարվել` 1000-ից ավելի անգամ ամբողջ աշխարհում։ Այն դասական, էթնիկ և ջազային երաժշտության գրավիչ միաձուլում է։ Ստեղծագործության երաժշտությունը ներկաներին է փոխանցում աֆրիկյան, ասիական և կելտական մշակույթների տրամադրություն։
Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային փառատոնը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ։
Կարդացեք նաև
Փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 10-ին։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Կլարա-Ջումի Կանգը։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ