JAMnews. Վրաստանում բողոքի ցույցերի զանգվածային ալիք բռնկվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ երկիրը պաշտոնապես կասեցնում է Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը։
Քաղաքական մեկնաբան Դավիթ Զուրաբիշվիլի. «Այս գործողությունների պատճառով (բողոքի ակցիաները դաժան ձևով ցրելը- JAMnews) Բիձինա Իվանիշվիլիի կերպարը՝ որպես կայունության երաշխավոր, փլուզվում է։ Եվ սա կարևոր է, քանի որ դա նաև կործանում է նրա լեգիտիմությունը թե՛ երկրի ներսում՝ բնակչության շրջանում, թե՛ նրա սահմաններից դուրս գտնվող քաղաքական ուժերի համար։
Նույնիսկ Ռուսաստանին պետք չէ այնպիսի վրացական կառավարություն, որը չի կարող ապահովել կայունություն։
Այդ պատճառով Բիձինան փորձում է հնարավորինս արագ ճնշել բողոքի ակցիաները։ Ելնելով ռուսական օլիգարխիական պրակտիկայից՝ նա կարծում է, որ եթե բռնի և չեզոքացնի հանրահավաքների կազմակերպիչներին, ապա բողոքը կմարի։
Կարդացեք նաև
Բայց նրա խնդիրն այն է, որ այս ակցիաները իրականում կոնկրետ կազմակերպիչ չունեն։
Բռնապետություն հաստատելու փորձի սպառնալիքը միանգամայն իրական է, և վրացական հասարակության արձագանքը կարող է լինել միայն ավելի մեծ վճռականությունը, ավելի մեծ կազմակերպվածությունն ու ավելի շատ բողոքի ակցիաները։ Այլ ճանապարհ պարզապես չկա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: