Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ կարևոր է, թե ինչ սպառազինության է տիրապետում բանակդ, եթե զորքերում բարոյահոգեբանական վիճակը ցածր մակարդակում է. Տիգրան Աբրահամյան

Դեկտեմբեր 09,2024 12:27

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները դեռ շատ կվերլուծվեն, իսկ դրանց հետևանքները երկար զգացնել կտան, սակայն թեմային արժե մեկ այլ դիտանկյունից անդրադառնալ:

Սիրիական բանակը թվաքանակով բավականին մեծ էր և ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, նվազագույն պաշտպանություն ապահովելու սպառազինություն և ռազմական տեխնիկա ուներ:

Սկսած ժամանակակից ՀՕՊ այնպիսի համակարգերից ինչպիսին «Պանցիր»-ն է, դեռ չեմ խոսում C-300-երի մասին, վերջացրած հրթիռա-հրետանային այնպիսի համակարգերից, որոնք այսօր էլ ժամանակակից պատերազմներում կիրառվում են` «Ուռագան», «Գրադ», «Դ-20» և այլն: Ռազմական ավիացիան թեև խնդիրներ ուներ, սակայն հարձակվող ուժերի հնարավորությունների պայմաններում, կարելի էր էֆեկտիվ գործածել:

Մյուս կողմից ահաբեկչական խմբավորումներն էին, որոնք թեև կիրառում էին տարբեր նշանակության ԱԹՍ-ներ, սակայն դրանք անխոցելի չէին, իսկ հիմնական հարվածային ուժը խոշոր գնդացիրներով պիկապ մեքենաներն էին:

Ասադի իշխանության անկման հիմնական պատճառները մի քանիսն էին, սակայն դրանցից կառանձնացնեմ բարոյալքվածությունը, ինչն առաջին հերթին ընդգծված էր բանակի շարքերում:
Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ Սիրիայում ինչպե՞ս և ինչու՞ էր բարոյահոգեբանական վիճակն այդպիսի վատթար մակարդակում, սակայն փաստ է, որ տարիներով կառուցված բանակը մի քանի օրում կազմալուծվեց:

Ես այս մասին շատ եմ խոսում և գրում, որովհետև Հայաստանի իշխանության բառապաշարն ու մոտեցումները ևս բարոյալքման տանող քայլեր են և դա դրսևորվել է ինչպես 44-օրյա պատերազմի տարբեր փուլերում, այնպես 2021-22 թվականների ադրբեջանական ագրեսիայի օրերին:
Քիչ կարևոր է, թե ինչ սպառազինության և ամրությունների է տիրապետում բանակդ, եթե զորքերում բարոյահոգեբանական վիճակը ցածր մակարդակում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031