Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնապետություններում ժողովուրդը ոչ միշտ է ուզում պաշտպանել կարգը կամ իշխանություններին. կարևոր դաս, որ տեսանք Սիրիայում և ՌԴ-ում Պրիգոժինի ապստամբության ժամանակ. Իոաննիսյան

Դեկտեմբեր 09,2024 11:51

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի կարևոր դաս, որ տեսանք այս օրերին Սիրիայում և Պրիգոժինի ապստամբության ժամանակ. բռնապետություններում ժողովուրդը (ու բանակը), մեղմ ասած, ոչ միշտ են ուզում պաշտպանել կարգը կամ իշխանություններին։

Ժողովրդավարական երկրում նման սցենարը պարզապես անհնար է, քանի որ ժողովուրդը պաշտպանելու է իր իսկ ընտրած իշխանությանը։ Նման դրսևորում տեսանք Թուրքիայում 2016 թվականին, երբ ժողովուրդը ընդդիմացավ բանակի ապստամբությանը։

Հ.Գ. Այո, Թուրքիան էլ ժողովրդավարության էտալոն չի, մեղմ ասած, բայց դե Սիրիայի կամ Ռուսաստանի հետ էլ համեմատելու չի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031