Region monitor. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն, անդրադառնալով Սիրիայի զարգացումներին, ընդգծել է Սիրիայի միասնականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և նշել, որ Սիրիայի ժողովրդի վրա է դրված երկրի ապագայի, ինչպես նաև քաղաքական և կառավարման համակարգի որոշման պատասխանատվությունը։
▪️Փեզեշքիանը կարևորել է Սիրիայի հասարակության տարբեր շերտերի միջև երկխոսության անհրաժեշտությունը՝ փոխըմբռնման հասնելու համար՝ հույս հայտնելով, որ ռազմական բախումներն ու բռնությունները հնարավորինս արագ կավարտվեն։
▪️Իրանի նախագահն ընդգծել է բոլոր սիրիացի քաղաքացիների և բնակիչների անվտանգության ապահովման, սրբավայրերի, ինչպես նաև դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցչությունների պաշտպանության կարևորությունը՝ միջազգային իրավունքի համաձայն։