Լրահոս
Օրվա լրահոսը

Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Դեկտեմբեր 09,2024 11:17

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան գրառումը

Ասադի իշխանության անկումը ցույց է տալիս նրա կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը։ Սա ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի գնահատականն է։ Եվ ոչ միայն նրա։

Աշխարհը տեսնում է, թե ինչ է լինում Ռուսաստանի դաշնակիցների հետ։ Աշխարհը նաև տեսնում է, թե ինչ հաջողությունների են հասնում ԱՄՆ դաշնակիցները։ Եվ սա կարևոր իրողություն է, որը չի կարելի անտեսել։ Չի կարելի հատկապես ռուսներին։

Արևմուտքը չափազանց գրագետ պարտիա է խաղում Ռուսաստանի դեմ։ Վերջինիս զոհելով Ուկրաինան՝ Արևմուտքն աշխարհաքաղաքական խաղատախտակը մաքրում է Ռուսաստանի դաշնակիցներից։

Ուկրաինայում Ռուսաստանը, իհարկե, հաղթանակ կտոնի։ Բայց ո՞ւմ է պետք այդպիսի հաղթանակը։ Կրկին Արևմուտքին։ Մի պարզ պատճառով՝ որովհետև Ուկրաինան, իր նախկին տեսքով, գլխացավանք էր Արևմուտքի համար։ Ընդ որում, գլխացավանք էր թե՛ որպես Ռուսաստանի դաշնակից և թե՛ որպես Արևմուտքի կցորդ։ Այդ երկիրը պետք էր կտրել ռուսներից և փոքր մասերի բաժանել։ Խնդիրը լուծված է։ Դե թող դրանից հետո որքան ուզում են հաղթանակ տոնեն ռուսները։ Միևնույն է՝ բոլորը հասկանում են, որ դա պյուռոսյան հաղթանակ է։

Այսօրվա Ռուսաստանը չի սպասարկում իր աշխարհաքաղաքական շահերը։ Մոսկվայի համար դրանք առևտրի առարկա են դարձել։ Այդ իրողության առաջին նշանն ինձ համար 2016 թ. Ապրիլյան պատերազմն էր։ Դե իսկ վերջնականապես համոզվեցի այն բանից հետո, երբ 2018 թ. սեպտեմբերին Մոսկվայում ձերբակալվեց ու Ադրբեջանին հանձնվեց թալիշ ազգային գործիչ Ֆահրոդդին Աբոսզոդան։

Նույնը վերաբերում է նաև Իրանին։ Թեհրանի քաղաքականությանը դեռ կանդրադառնամ։

Զարմանալի՞ է արդյոք, որ Ռուսաստանի թշնամիները հաճույքով են գնում այն, ինչը վաճառում է հենց ինքը՝ Ռուսաստանը։ Իհարկե՝ ոչ։ Եվ ուրեմն ո՞րն է Ռուսաստանի փրկությունը։ «Օրեշնի՞կը»։ Հազիվ թե։  Սիրիայում Ռուսաստանին հենց այդ «Օրեշնիկի» պատասխանը տրվեց։ Վստահ եմ՝ Մոսկվայում դա լավ են հասկանում։ Կարծում եմ՝ Մոսկվայում նաև գիտեն լուծումները. պարզապես պետք է դադարեցնել ազգային շահերի առևտուրը։ Նաև չծախել դաշնակիցներին, եթե անգամ դաշնակիցների մոտ նիկոլփաշինյանների պես ղեկավարներ են հայտնվում։ Այդ ամենը պետք է դադարեցնել քանի դեռ շատ ուշ չէ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Եթե Սիրիայի ժողովուրդը ցանկանար պաշտպանել Ասադի ռեժիմը ապա նրան ոչմի ուժ չեր հաղթի՝Ասադն Սիրիայի բնակչությանն բաժանել էր մասերի՝իմի ւ ոչ իմի՝ւ արդյունքը տեսանք։ Հալեպը գրավելու համար անհրաժեշտ կլիներ 200-300 հազարանոց ժամանակակից սպառազինությամբ հզոր բանակ ւ ամիսներ՝եթե չուզենային հանձնել։Նույն վիճակն էր նաւ մեր հետ 44օրյա պատերազմից առաջ ւ ընթացքում՝արդյունքն նույնն էր՝պարտությունը….:Դասեր քաղելու ժամանակն է։Վաղը եթե մենք էլ նույն ձեւով մեզ պահենք էլի մեղադրելու ենք ռուսներին ու իրանցիներին՝նրանք իրենց շահից ելնելով պետք է մեզ պաշտպանեին(՞):

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031