Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը:
Մեր աղջնակը պոկում վարժությունում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 85 կգ, սակայն հաջորդ երկուսում՝ 90 եւ 91 կգ, ձախողեց՝ ցույց տալով այս վարժության ընդամենը 12-րդ արդյունքը:
Կարդացեք նաև
Ալեքսանդրան, որ իրեն ավելի վստահ է զգում հրում վարժությունում, առաջին մոտեցմամբ ֆիքսեց 117 կգ ծանրաձողը, իսկ ավելի ուշ միայն երրորդ մոտեցմամբ կարողացավ սանձել 120 կիլոգրամը, ինչը նրան բերեց այս վարժության արծաթե մեդալ, իսկ երկամարտում՝ բրոնզ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ