«Իրանն այսօր»– Ասադի կառավարության տապալմամբ շարունակում են թուլանալ տարածաշրջանում Իրանի դիրքերը, մասնավորապես, Թեհրանը կորցնում է.
- «Դիմադրության առանցքի» ամենախոշոր ու ամենակարևոր երկրներից մեկին, եթե ոչ ամենակարևորին,
- Իսրայելի դեմ առանցքային հենակետերից մեկին,
- «Հեզբոլլահի» հետ ցամաքային կապը,
- Սիրիայում տարիներ շարունակ կատարված ֆինանսատնտեսական ու մարդկային ներդրումները,
- Զինված ուժերի հարյուրավոր զոհերը, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականներ։
Եվ այս ամենը Գազայում իրավիճակի, «Հեզբոլլահի» թուլացման ֆոնին։