ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը
Այն ամենն, ինչ պետք է իմանալ «մենք բանակ չենք ունեցել», «եթե չթալանեին, զենք գնեին, կդիմանային» թեզերի մասին։
Մերձավոր արևելքի ամենամեծ պետություններից մեկի՝ Սիրիայի մայրաքաղաքը ոչ կանոնավոր զորքերը գրավեցին 10 օրում։
Փոքրիկ Հայաստանն ու Արցախը՝ շնորհիվ տարիներ շարունակ մեծ ջանքերի ու զոհողությունների կառուցված բանակի, ադրբեջանական կանոնավոր բանակին, նրան ամեն կերպ օգնող 2 պետությանը (Թուրքիա, Իսրայել) և ահաբեկիչներին դիմագրավեցին 44 օր՝ ընդ որում բուն պատերազմական գործողությունների արդյունքում կորցնելով մի քանի անգամ ավելի քիչ տարածք, քան թշնամուն հետո հանձնվեց ստորագրությամբ։