Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի առաջին մասնակիցը՝ 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, որը հանդես գալով «B» խմբում երկամարտի 280 կգ-ով զբաղեցրել էր առաջին հորիզոնականը, ուժեղների «A» խմբի պայքարի ավարտից հետո շրջանցել է երեք ծանրորդի եւ ամփոփիչ ցուցակում հանգրվանել է 7-րդ տեղում:
Այսօր երեկոյան Հայաստանից պայքարի մեջ կմտնի 55 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ