Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Ազատություն»– Բաքու են ժամանել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, ինչպես նաև պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջոշուա Հաքը, տեղեկացնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Հաղորդագրության համաձայն՝ ամերիկացի պաշտոնյաներն ադրբեջանցի պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում քննարկել են նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելուն ուղղված հերթական քայլերը»:
Ամերիկյան կողմը չի հստակեցնում՝ ում հետ են Բաքվում հանդիպել ամերիկացի բարձրաստիճան դիվանագետները։
Պաշտոնական Բաքուն հանդիպումների մասին առայժմ չի հաղորդել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: