Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հորդորում է ՀՀ կառավարությանը՝ կարգավորել իրավախախտումների հետևանքով առաջացած պարտավորությունները

Դեկտեմբեր 08,2024 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հարգելի հայրենակիցներ,

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հետևողական լինելով զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ոտնահարված սոցիալական, ըստ այդմ, աշխատանքային իրավունքների վերականգման հարցում, իրազեկման կարգով հայտնում է, որ տարիներ շարունակ գործատուներից շատերը վերջնահաշվարկ կատարելիս անտեսել են 07.08.2010 թ․-ից ուժի մեջ մտած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-117-Ն օրենքով օրենսգրքի 158-րդ հոդվածում կատարված փոփոխությունները, մասնավորապես
մինչև 2010 թ․-ը գործող խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն՝ ամենամյա արձակուրդն օրացույցային օրերով հաշվարկվող ժամանակահատված էր, իսկ 07.08.2010 թ․-ից ուժի մեջ մտած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-117-Ն օրենքով օրենսգրքի 158-րդ հոդվածում կատարվել է փոփոխություն, այն է՝ Օրենսգրքի 158-րդ հոդվածի 1-ին մասում` «օրացույցային» բառը փոխարինել «աշխատանքային» բառով, ընդ որում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 06.09.2010 թվականի 83-Ա/1 հրամանով հաստատված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նորմերի` մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների վրա տարածման վերաբերյալ պաշտոնապես պարզաբանել է.

1. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը կնքված աշխատանքային պայմանագրերը յուրաքանչյուր աշխատողի համար պետք է համապատասխանեցվեն «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար ավելի բարենպաստ պայմաններ սահմանող նորմերին։

2. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների կարգավորման վրա «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար նվազ բարենպաստ պայմաններ սահմանող նորմերը չեն տարածվում։

3. 2010թ. օգոստոսի 7-ից հետո աշխատանքային հարաբերությունների ծագումը և աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է համապատասխանի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքով սահմանված նորմերին։

Վերոնշյալից ելնելով ակնհայտ է, որ այդ խնդիրը վերաբերելի է նաև պետական այլ գերատեսչություններում, ինչպես նաև մասնավոր սեկտորում աշխատած աշխատակիցներին, որոնք աշխատանքից ազատվելուց, ինչպես նաև թոշակի անցնելուց վերջնահաշվարկի հաշվարկման շրջանակներում չեն ստացել իրենց օրենքով հասանելիք գումարը:

Այսուհետ իրազեկված լինելով վերոնշյալ աշխատանքային իրավախախտումների մասով՝ բոլոր շահառուները կարող են իրենց օրենքով հասանելիք գումարը ստանալու նպատակով դիմել իրենց նախկին աշխատանքային վայրեր, իսկ մերժում ստանալու դեպքում իրենց իրավունքները վերականգման հարցով կարող են դիմել նաև դատական պաշտպանությանը:

Հաշվի առնելով, որ իշխանությունը միայն երջանկություն չէ, այն էլ առաջնահերթ պարտավորություն, ուստի ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը հորդորում է ՀՀ կառավարությանը՝ անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ վերոնշյալ իրավախախտումների հետևանքով առաջացած պարտավորությունները կարգավորելու ուղղությամբ, կամ առաջնորդվել սույն հրապարակմանը կից ՖԲ էջում տեղադրված տեսանյութով:

Հ.Գ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը համագործակցելով լավագույն փաստաբանական գրասենյակների փաստաբանների հետ` պատրաստակամ է հնարավորինս աջակցել մեզ դիմող քաղաքացիներին իրենց իրավունքները վերականգնման հարցում։

ՀՀ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031