Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմ Գյումրիում Փաշինյանը փաստացի նոր, ավելի «փափուկ» տեխնոլոգիա է ուզում յուրացնել․ «Հայացք Երևանից»

Դեկտեմբեր 08,2024 09:52

Փաշինյանը գնում է բացառապես սեփական շահերից բխող ճանապարհով, որով անցած 90-ականների առաջին կեսին գնում էր ՀՀՇ-ն՝ առաջնորդվելով «թող պոլի փեդ լինի, բայց մերը լինի» սկզբունքով: Ի՞նչ կա Փաշինյանի մտքին. նա որոշել է առաջիկայում՝ ավելի ստույգ դեկտեմբերի 8-10-ը, Գյումրիում անցկացնել նախնական քվեարկություններ կամ ընտրություն, որն ընդունված է միջազգայնորեն անվանել «primaries»: Փաստն այն է, որ ՔՊ-ն հասկանալի պատճառով խուսափում է Գյումրիում արտահերթ ընտրություններ նշանակել, նախ կփորձեն հասկանալ ՔՊ-ի հնարավորությունները, շոշափել բնակչության տրամադրությունները, ապա նշանակել ժամանակավոր պաշտոնակատար, որն էլ կլինի իրենց քաղաքապետի թեկնածուն:

Այնուամենայնիվ՝ ո՞րն է «primaries»-ի իմաստը: Գործադիրի ղեկավարն այդ հարցին անդրադարձել է. «Մեր խնդրանքով ՔՊ կուսակցության անդամների, համակիրների ու համախոհների շրջանակից կառաջադրեն կամ կառաջադրվեն թեկնածուներ, որոնց որոշ քաղաքական չափանիշներով կգրանցենք, ինչից հետո Գյումրիի բնակիչների շրջանում որոշակի սկզբունքով, այդ թվում՝ պատահականության, կիրականացնենք քվեարկություն եւ քվեարկության արդյունքով հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որը, մեծ հավանականությամբ, կլինի մեր թեկնածուն Գյումրիի քաղաքապետի կամ ավագանու առաջիկա ընտրություններում»,- նշել է նա:

Փաշինյանը երբեք չի թաքցրել Տեղական ինքնակառավարման մարմինների ներուժն իր ձեռքում կենտրոնացնելու մարմաջը, չի հանդուրժել ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունը եւ ջանացել է ամեն գնով ապահովել ՔՊ-ի հաջողությունը: Վերջին 2-3 տարում բազմաթիվ համայնքներում ընտրությունները տխուր ավարտ են ունեցել կառավարող ուժի համար. ՔՊ-ին մերժել են Երեւանում, Գյումրիում, Վանաձորում Բերդում, Վարդենիսում, Սիսիանում, Վեդիում, Թալինում ու տասնյակ այլ մեծ ու մանր համայնքներում: Բայց «կացնային» միջոցների գործադրմամբ, այն է՝ կալանավորումներ, ծեծուջարդ, կրկնական ընտրություններ, միշտ հաջողել է «ճանկռտել» հաղթանակը՝ կեղծելով քաղաքացու քվեն:

Այժմ Գյումրիում Փաշինյանը փաստացի նոր, ավելի «փափուկ» տեխնոլոգիա է ուզում յուրացնել, ինչը հաջողելու դեպքում կփորձի այն կիրառել նաեւ մյուս համայնքներում: Իսկ ունենալ հնարավորինս շատ «յուրային» ՏԻՄ-եր՝ նշանակում է ունենալ անվրեպ հաղթանակ ԱԺ գալիք ընտրություններում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031