Երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ապա հորդորել են ասել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով․ Ռոման Երիցյան
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան տեսանյութը
Ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատասենյակներից մեկում երեք ոստիկաններ դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին, ինչի հետևանքով վերջինս արդեն չորրորդ օրն է, ինչ բուժում է ստանում «Միքայելյան» բժշկական կենտրոնում։
Հիվանդանոց տեղափոխելուց առաջ ոստիկաններն Օհանյանին սպառնացել են և հորդորել նշել, որ վնասվածքները վերջինս ստացել է ընկնելու հետևանքով։ Եվ այպես, «ընկնելու» հետևանքով ստացված վնասվածքներով անձին սկզբից տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց, որտեղից էլ ուղեգրել «Միքայելյան» ԲԿ։
Ըստ հարազատների՝ նույն բաժնի ոստիկանները բռնություն են կիրառել նաև նրանց, ինչպես նաև այլ անձանց նկատմամբ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: