Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը. Վահան Կոստանյան

Դեկտեմբեր 07,2024 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման։

Նախարարի տեղակալի ելույթից և հարցերին պատասխաններից մեջբերումները ներկայացված են ստորև։

«Որպես տարածաշրջանի ներկայացուցիչ, որն ընդամենը վերջերս է բախվել զինված հակամարտության, այն ուղերձը, որը ես ցանկանում եմ փոխանցել հետևյալն է. ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ: Սա այն համոզմունքն է, որն ունի Հայաստանի կառավարությունը և փորձում է իրականացնել մեր տարածաշրջանում: Դա հեշտ չէ և պահանջում է քաղաքական խիզախություն, բայց, հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց ներքո մենք ապրում ենք՝ շատ կարևոր է հավատարիմ մնալ քաղաքական լուծումներին:

Թույլ տվեք այս քննարկմանն ավելացնել նաև մեկ այլ շերտ՝ տնտեսական հարթությունը: Մենք համոզված ենք, որ սա այն հիմնական բանալիներից մեկն է, որի միջոցով կարելի է հասնել խաղաղության ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Գիտեք, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ չունի իր հարևաններից երկուսի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, որոնց հետ սահմանները փակ են: Մեր կառավարությունը հավատում է, որ հավելյալ փոխկապակցվածության ստեղծումը կնպաստի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, որն ուղղված է հյուսիսը և հարավը, արևելքը և արևմուտքը կապելուն։ Ես կարծում եմ, որ սա հատկապես հետաքրքիր թեմա է Պարսից ծոցի համագործակցության խորհրդի (ՊԾՀԽ) երկրների համար, քանի որ Հայաստանը նպատակ ունի կապել Սև ծովը ՊԾՀԽ-ի և Ծոցի երկրների հետ և ձևավորել ավելի լայն տարածաշրջանային կապեր, ինչը մեզ համար նույնպես նշանակում է ունենալ ավելի ընդարձակ տարածաշրջանային փոխկապակցվածություն, ինչպես նաև խաղաղություն և կայունություն»:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031