Արցախից բռնի տեղահանված Կարինե Սևյանը Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից է։ 16 տարի աշխատել է Վաղուհասի միջնակարգ դպրոցում։ Հայաստանում մասնագիտական աշխատանք գտնելը հեշտ չէր։ Հնարավոր դարձավ բռնի տեղահանությունից մեկ տարի հետո միայն՝ ՀԲԸՄ կողմից կազմակերպված աշխատանքի տոնավաճառում։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր. Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։