ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին երեկ X-ի իր միկրոբլոգում արձագանքել է «The Jerusalem Post»-ի հոդվածին։ Հոդվածում հեղինակը անդրադարձել էր դեսպանի X-ի էջում հրապարակված վերջին գրառումներին։ Հիշեցնեմ, որ վերջերս դեսպանը երկու ուշագրավ գրառում էր արել։ Մի տեղ նշել էր, որ Արևմտյան Ադրբեջանը դա Իրանի 31 նահանգներից մեկն է։ Մեկ այլ լուսանկարով ու գրառմամբ էլ ասել էր, որ ինքը գտնվում է «Հայաստանի պարսկական ժառանգության խորհրդանիշ Երևանի Կապույտ մզկիթի այգիներում»։
Դեսպանի այս գրառումները դարձել էին «The Jerusalem Post»-ի՝ ակնհայտորեն պատվիրված հոդվածի առիթ, որտեղ հեղինակը նշել էր, թե «Երևանի Կապույտ մզկիթը կառուցվել է ադրբեջանցիների կողմից, և մզկիթը որպես «պարսկական» ներկայացնելու փորձը ցույց է տալիս Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանում պարսկական գաղութատիրությանը: Ավելին, ադրբեջանցիները զայրացած են Արևմտյան Ադրբեջանը որպես Իրանի մաս ներկայացնելու ֆրանսիացի դիվանագետի փորձից»։
Ի պատասխան այս հոդվածի դեսպանը նոր գրառում էր արել՝ նշելով․ «Իսկապե՞ս, պարոն Կեդար:
Երևանի Կապույտ մզկիթը կառուցվել է պարսկական տիրապետության ներքո՝ տիպիկ պարսկական ոճով։ Արդյո՞ք հռոմեական ջրատարը հռոմեական անվանելը «աջակցություն է ցույց տալիս» գաղութատիրությանը»:
Կարդացեք նաև
Seriously, Mr Kedar ?
The Blue Mosque in Yerevan was built under Persian rule in typically Persian style.
Does calling a Roman aqueduct Roman “demonstrate support” for colonialism ? https://t.co/s7Gwibyh7N
— Olivier Decottignies (@O_Decottignies) December 5, 2024
Հիշեցնեմ, որ իրանական կապույտ մզկիթի վերաբերյալ Ալիևը վերջերս կրկին հայտարարություն արեց` նշելով, որ Կապույտ մզկիթը «ադրբեջանական ճարտարապետության և իսլամական մշակույթի ամենավառ օրինակներից է»։
Այս հայտարարությունը ոչ մի արձագանքի չի արժանացել ո՛չ Երևանի, ո՛չ էլ Թեհրանի կողմից։