Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է խորհրդակցենք Սիրիայի կառավարության հետ․ հանդիպել են Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները

Դեկտեմբեր 07,2024 23:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իրանն այսօր» – Դոհայում այսօր հանդիպել են Իրանի, ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները։

Հանդիպումից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ որոշվել է, որ «Սիրիայի կառավարության և օրինական ընդդիմադիր խմբերի միջև քաղաքական երկխոսություն սկսվի»։

«Այս առնչությամբ մենք պետք է խորհրդակցենք Սիրիայի կառավարության հետ, ես ևս խորհրդակցելու եմ։ Որոշվել է, որ ՌԴ-ն ևս խորհրդակցի Սիրիայի կառավարության հետ»,-ասել է Արաղչին։

Բանալի բառը՝«օրինական ընդդիմադիր խմբեր»: Զուգահեռաբար լուրեր են շրջանառվում, որ զինյալներն արդեն մոտենում են Դամասկոսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031