Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ՀՀ ներքին գոծերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալներ Արծրուն Միքայելյանի, Մանվել Թամրազյանի գլխավորությամբ Երևանում իրականացրել են փայլուն օպերացիա, որը կրել է «Գտնել ու պատժել սրբապիղծին» անունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի բնակիչ 45-ամյա Արման Նահապետյանը, անցնելով բարոյականության բոլոր սահմանները, սրբապղծություն է իրականացրել Արցախյան պատերազմում նահատակված 2 հերոսների ծնողի նկատմամբ։
Ա․ Նահապետյանը 2023 թվականի նոյեմբերից մինչև 2024 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված 2 հերոս տղաների շիրմաքարերի պատվերի համար զոհվածների ծնողից առձեռն ստացել է 12 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո ճիվաղը ոչ միայն չի տեղադրել շիրմաքարերը, այլև տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է գումարը վերադարձնել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում