Լրահոս
Օրվա լրահոսը

Գուցե իսկապե՞ս արժանի ենք սրանց ու այս վիճակին․ Ռուբեն Հակոբյան

Դեկտեմբեր 07,2024 21:39

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքական գիտությունների թեկնածու Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ադրբեջանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ առաքելություն ուղարկելու Հայաստան՝ գնահատելու մեր մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ոչնչացվել են այդ երկրում»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևը վերստին պնդել է, թե Հայաստանը պետք է բանակցություններ սկսի «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ և գործնական քայլեր ձեռնարկի «արևմտյան ադրբեջանցիների» հիմնարար իրավունքների վերականգնման ուղղությամբ։
Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարել է, որ ստիպել է Փաշինյանին ասել, որ «Ղարաբաղը Ադրբեջան է եւ վերջ», ինչը խոնարհաբար իրականացվել է թշնամու առաջ կռացած վարչապետ կոչվածի կողմից։

Կարելի է շարունակել ազգակործան պատուհասին ծաղրող եւ նրա միջոցով մեզ նվաստացնող ու ստորացնող թշնամու օրակարգային հարցերի թվարկումը, բայց…

Բայց մեր պետությունը միջազգային հարթակներում ի պաշտոնե ներկայացնող երկու բարձրագույն դեմքերից առաջինը ձայնակցելով թշնամուն, ամեն ջանք գործադրում է աշխարհին համոզել, որ Հայաստանը 30 տարի շարունակ բռնազավթել է ադրբեջանական տարածքները։

Իսկ ՀՀ ԱԺ նախագահի կարգավիճակը վարկաբեկողը թշնամու կողմից Արցախի հայաթափումը, էթնոզտումն ու ցեղասպանությունը շարունակաբար արդարացնում է՝ վկայակոչելով «ՄԱԿ-ի ընդունած 3-4 բանաձեւերը»։ Բայց եթե ասֆալտների տենդերներով զբաղվելու ընդմիջումներին ժամանակ գտներ եւ ծանոթանար ՄԱԿ-ի բանաձեւերի չիրականացման պատճառներին, կհասկանար, որ բանաձեւերի չիրականացման հարցում նույնիսկ Մինսկի խումբն է ժամանակին մեղադրել ադրբեջանական կողմին։

Թե՛ ներսի, եւ թե՛ դրսի թշմամիների ու դավաճանների օրակարգերը նույնն են՝ Հայաստանը դարձնել ողբի եւ որբի հայրենիք, որպեսզի ԱԺ ամբիոնից իրավունքի ուժով հայտարարվի, որ «աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ»։

Եվ այսքանից հետո, երբ ընդդիմությանը կոչ է արվում վերջ տալ՝ իշխանափոխություն պոռալով տակից քացով միմյանց խփելու քաղաքականապես հակահիգենիկ գործին, համախմբվել եւ ամեն գնով ազատվել պետությունը թշնամու պարտադրանքով կործանող քայլարածներից, նրանցից ոմանք նույնիսկ փորձում են ինձ ՀՀ սահմանադրություն դասավանդել, ինչի վրա ամենօրյա ռեժիմով իրենց ոտքերն են մաքրում Արցախը գլխատած ու Հայաստանը մաս առ մաս թշնանուն հանձնող ազգակործան պատուհասները։
Գուցե իսկապե՞ս արժանի ենք սրանց ու այս վիճակին…
Գուցե…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031