«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը
Աղետալի երկրաշարժից 36 տարի անց Գյումրիում վերքերը չեն սպիանում:
Հիշատակի խորհրդանշական օրը վերաօծվում է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:
36 տարվա վավերագրություն, տխուր հիշողություններ, բայց նորից վեր հառնելու հույս կա այս քաղաքում: Մշակութային, արհեստագործական ավանդույթներով, մարզական բացառիկ հաղթանակներով հարուստ այս քաղաքը գիտի, թե ինչպես ուղղել մեջքն ու վերածնվել: