«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։
Նա նաև նշել է, որ ադրբեջանական կողմում ավարտվել են անհրաժեշտ աշխատանքները, իսկ Հայաստանի սահմաններում կա մի հատված, որը պետք է ավարտվի։