ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Թուրքիայի հովանավորչությամբ ու մասնակցությամբ ահաբեկչական շքերթը Սիրիայում հատուկ հիշեցում է Թուրքիային ցեղասպան պետությունից ռեգիոնալ միջնորդի վերածող ՀՀ իշխանության համար և զգուշացում հասարակական այն խմբերի համար, որոնք նույնիսկ հոգու խորքում հավատում են Թուրքիայի հետ բարեկամանալուն, խաղաղ առևտուր անելուն և 0 խնդիրներ ունենալուն:
Այնպիսի ջերմ և ամուր հարաբերություններ, ինչպիսին Թուրքիան ու Սիրիան են ունեցել մինչև 2011 թվականը, ուղղակի անպատկերացնելի է, սակայն դա չխանգարեց Թուրքիային` վերջին 13 տարիներին իր երբեմնի բարեկամին տարբեր ուղղություններով հարվածներ հասցնելու և երկիրը մասնատելու առումով:
Թուրքիան այսօր էլ ուղիղ նախապայմաններ է իջեցնում Հայաստանին և պաշտպանում այն պահանջներն ու սպառնալիքները, որոնք բարձրացվում են Բաքվից:
Կարդացեք նաև
Հայաստանն այս իշխանությամբ ունի 0 դիմադրողականություն, 0 պատրաստվածություն, 0 կամք` Հայաստանի շահերը պաշտպանելու և մեր դեմ կուտակվող սպառնալիքները չեզոքացնելու հարցում:
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2024/12/02/1457494/ © 1998 - 2024 Առավոտ – Լուրեր Հայաստանից