Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հարցազրույց է տվել Սլովենիայի RTV ազգային հեռուստաընկերության Globus հաղորդաշարին:
Անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանմանը, դրան նախորդող իրադարձություններին, որոնց հետևանքով հայերը ստիպված էին լքել Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին, Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացվող գործընթացների` միջազգային չափանիշների տեսանկյունից խնդրահարույց լինելուն, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում առկա խնդիրներին, սեռով պայմանավորված` կանանց թիրախավորման դեպքերին, Հայաստանում դրա տարածվածության պատճառներին և ոլորտին առնչվող այլ հարցերի:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ