Իտալիայի «A» սերիայի 15-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ՝ «Սան-սիրո» (Ջուզեպպե Մեացցա) մարզադաշտում հյուրընկալելով «Պարմային»՝ պարտության մատնեց 3:1 հաշվով:
Թիմի հաղթանակում անձնական շոշափելի ներդրում ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որի երկու ճշգրիտ գոլային փոխանցումների շնորհիվ նախ Ֆեդերիկո Դիմաչկոն, ապա Նիկոլո Բարելլան գրավեցին հյուրերի դարպասը եւ ակումբը կարեւոր 3 միավոր վաստակեց, իսկ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Մրցաշարային աղյուսակում «Ինտերը» 14 խաղից հետո 31 միավորով առայժմ ընթանում է երրորդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ