Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը չի արձագանքել «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ սրբազանի հրավերին։ Այս մասին այսօր ուղիղ եթերով ասաց Բագրատ սրբազանը։
Մեկ շաբաթ առաջ Բագրատ սրբազանը Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանին հրավիրել էր հանդիպման՝ սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու համար։
«Բնականաբար, մենք չենք էլ սպասում, որ կարող էր արձագանքել, բայց սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ մեր Զինված ուժերը մեծ իմաստով այլեւս վերածել են արհեստի, ես նկատի չունեմ առանձին նվիրյալներին, նկատի ունեմ որպես համակարգ։ Այլեւս ամեն ինչ մեր կյանքում վերածվել է արհեստի»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Նա նշեց, որ պայքարը շարունակվելու է՝ լինի մեծ, թե փոքր ընթացքով։ «Եվ դա մեկ նպատակ ունի՝ ազատագրել մեր երկիրն այս չարքից, վերականգնել մեր պատիվը։ Եվ ամեն հավատացող ու նվիրված մարդ այս ճամփի ու մտքի մեջ պետք է լինի»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ