Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» հեշթեգի շրջանակներում հերթական հանդիպմանը մասնակցել է նաև հայտնի խոհարար Սեդրակ Մամուլյանը: Ի՞նչ են քննարկել․ հարցեր ուղղեցինք Սեդրակ Մամուլյանին:
– Ի՞նչ թեմայով էր հանդիպումը: Ի՞նչ քննարկեցիք:
– Ընդհանուր արշավ են հայտարարել, որ կրթվելը նորաձեւ է, բայց եթե ես մի տեղ կամ, ուրեմն խոսվեց խոհանոցի մասին, խոհարարի կրթության, մանավանդ որ մենք նոր ավարտեցինք ուսումնարանների «խոհարարություն» դասավանդող մասնագետների վերապատրաստման աշխատանքները: Ընդհանրապես ներկայացրինք նաեւ ազգային խոհանոցի ռազմավարական հայեցակարգ, ինչպես նաեւ՝ հանրապետության խոհարարական քարտեզի վերականգնման հարցեր:
Կարդացեք նաև
– Իսկ ի՞նչ կապ ունի Աննա Հակոբյանը: Ի՞նչ եք ակնկալում այդ հանդիպումից, գուցե՝ օգնությո՞ւն:
– Ես չգիտեմ: Իմ խոսքում նշեցի, որ օգնելը ենթադրում է պետական եւ մասնավոր սեկտորի համատեղ գործունեություն, բայց մենք եւ տուրիզմի ֆեդերացիան մեր ծրագրերը կամաց իրականացնելու ենք: Ես ոչ մի ակնկալիք էլ չունեմ, ինձ զանգահարել կանչել են, ես էլ՝ որպես այդ ոլորտի մարդ, մտահոգ մեկը, ներկայացել եմ հանդիպմանը: Ինձ մոտ հակառակն է՝ թող ինձնից ակնկալիք ունենան: Ինձնից ակնկալում են ազգային խոհանոցի զարգացման մասին հարցեր:
– Կարծում եք՝ Աննա Հակոբյանը կարեւորո՞ւմ է ազգային խոհանոցը:
– Առաջին անգամ ՀՀ անվտանգության ռազմավարության մեջ խոհանոցը նշվել է որպես խիստ կարեւոր երեւույթ:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում