Նելլի Դավթյանը հեղափոխությունից հետո «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողից սահուն քայլերով (օրերս) դարձավ ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ։
Մինչ Միգրացիոն ծառայության պետ դառնալը Դավթյանը եղել է Ծառայության պետի օգնական, հանրային կապերի պատասխանատու, ապա Ծառայության պետի տեղակալ։
Ներկայացնելով 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր՝ Նելլի Դավթյանը չի հայտարարագրել սեփական անշարժ գույք, սակայն հայտարարագրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող բնակարան, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։
Հաշվետու տարվա ընթացքում Դավթյանը ձեռք է բերել մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց ALFA ROMEO մակնիշի, որն արժեցել է 1 մլն 925 հազար դրամ։ Դավթյանը նաև շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող KIA մակնիշի մեքենա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում