Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիրն այն է, որ դատարանը կալանքից ազատել է ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձին՝ Կարեն Պողոսյանին. «Հրապարակ»

Դեկտեմբեր 07,2024 11:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գորիսում 2021 թվականի հուլիսի 14-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետներ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի, եւ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ փոխհրաձգություն էր տեղի ունեցել, ինչին նախորդել էր վիճաբանությունը, որը հետո վերածվել էր ծեծկռտուքի, ապա հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։

Դեպքից հետո Կարեն Պողոսյանն անհետացել էր, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ, ահա, նա դեպքից ամիսներ անց ներկայացել էր նախաքննական մարմնին, դատարանը վերահաստատել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, եւ նրան տեղափոխել էին բանտ։ Գործն այժմ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է, դատավոր Ռիմա Առաքելյանի վարույթում։ Կարեն Պողոսյանի պաշտպան Յուրա Ավայանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում խոսելով ընթացող դատաքննության փուլի մասին, նշեց՝ այժմ դատարանում գրավոր ապացույցներն են հետազոտվում։

Իսկ ինչո՞ւ է տարիներ շարունակ այս գործի քննությունը ձգվում դատարանում։ «Այս դատավորի վարույթում երկար տարիներ չի, նրանից առաջ 1, թե 2 դատավորի մոտ է եղել, իրենք տեղափոխվել են այլ դատարաններ։ Իսկ եթե տեղափոխվում են, գործը զրոյից սկսվում է։ Նաեւ այս դատավորն է տեղափոխվելու, իմ կարծիքով՝ մինչեւ տեղափոխումը չենք հասցնի ավարտել, որքան գիտեմ՝ մարտին է տեղափոխվում։ Բայց այս դատավորի նախագահությամբ քննության առաջընթացի տեսանկյունից առաջ գնացել ենք, շատ գործողություններ կատարել ենք, բայց դեռեւս գործողություններ ունենք անելու»։

Փաստաբանի խոսքով՝ Կարեն Պողոսյանի խափանման միջոցը դեռեւս նախաքննության փուլում փոխվել է, կիրառվել է չբացակայելու արգելք․ «Կալանքի ժամկետի երկարաձգումը՝ քննիչի կողմից բերված, մերժվել է, այդ որոշումը դատախազությունը բողոքարկել է, վերաքննիչ ատյանը մերժել է»։

Հետաքրքիրն այն է, որ դատարանը կալանքից ազատել է ծանր հանցանքների մեջ մեղադրվող անձին՝ Կարեն Պողոսյանին, որը նաեւ որոշ ժամանակ թաքնվել է քննությունից՝ ամիսներ շարունակ հետախուզման մեջ գտնվելով։
Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031