«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը ներկայացվածություն ունի նաեւ ավագանիում, քաղաքապետ Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթացն է պատրաստվում սկսել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը ավագանու անդամների հետ քննարկումներ է անցկացնում, որպեսզի անհրաժեշտ 33 ստորագրությունները հավաքեն՝ հարցը ավագանու օրակարգ մտցնելու համար:
«Ազգային առաջընթաց»-ից Պեդրո Զարոկյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասաց, որ եթե ավագանու անդամները համաձայնության գան, ապա հնարավոր է՝ տարեվերջյան նիստին հարցը օրակարգ մտնի: Բայց ավագանու անդամները, կարծես, չեն շտապում համաձայնություն տալ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում