Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի է զգում, որովհետև կարողացել է ձևավորել իր երազանքի «սեփական թիմն» ու իր երազանքի «արմատական ընդդիմությունը»․ ՉԻ

Դեկտեմբեր 07,2024 10:10

Երևի քչերը նկատեցին, որ նախկին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հրապարակային էկզեկուցիան և Ալեն Սիմոնյանի՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն ուղղված «Լևոն ջան, կասե՞ս ինչքան փող ունեք, Արցախի՞ց էիք բերել այդ գումարները» հարցերը, մեծ հաշվով, «նույն օպերայից» էին։ Որովհետև բացահայտեցին այն մեխանիզմը, որով Նիկոլ Փաշինյանը պահպանում է իր միանձնյա իշխանությունը՝ նույն հնարքը կիրառելով և՛ սեփական թիմակիցների, և՛ խորհրդարանական իբր արմատական ընդդիմության դեմ։

Եվ իսկապես էլ՝ մեծ տարբերություն չկա «Հովի՛կ, մենք քո մասին ինչ ասես գիտենք, հանգիստ վեր ընկի տեղդ, թե չէ աշխարհով մեկ խայտառակ կանենք ու վերջում էլ քրեական գործ կհարուցենք» արդեն իսկ կիսով չափ իրականացված սպառնալիքի և «Լևո՛ն, մենք քո և ձեր ընտանիքի մասին ամեն ինչ գիտենք, թալանած միլիարդների մասին էլ գիտենք, Պողոս Պողոսյանի սպանության մասին էլ, մարտի 1-ի մասին էլ, այնպես որ՝ հանգիստ վեր ընկի տեղդ ու ավել-պակաս դուրս մի տուր» հայտարարության միջև։ Երկու դեպքում էլ մեխանիզմը նույնն է՝ կոմպրոմատներ, շանտաժ և լիակատար հնազանդության պարտադրանք։

Այ դրա համար էլ Նիկոլ Փաշինյանն իրեն անպարտելի է զգում։ Որովհետև կարողացել է ձևավորել իր երազանքի «սեփական թիմն» ու իր երազանքի «արմատական ընդդիմությունը»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031