Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք Աղազարյանը կապ է ունեցել «Ալ-Քաիդայի» հետ

Դեկտեմբեր 07,2024 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ԱՄՆ Կոնգրեսն օրենք է ընդունել, որը կառավարությանը եւ ոստիկանությանը լայն իրավասություններ է տալիս` քաղաքացիներին հետեւելու համար: Այդ օրենքն ընդունված է անվանել «հայրենասիրական ակտ»:  Տրամաբանությունը պարզ էր՝ ահաբեկչության հետ առնչվող անձանց հայտնաբերելու համար անհրաժեշտ էին արտառոց միջոցներ, որոնք թույլատրված չէին մինչ այդ գործող օրենսդրությամբ: Որպես իրավական երկիր՝ ԱՄՆ-ը սկզբից անհրաժեշտ էր համարել փոխել օրենքը, հետո միայն գործել:

Ենթադրենք, Հայաստանի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կապ է ունեցել «Ալ-Քաիդայի» հետ (հիմա, «շեֆի» զայրույթին հագուրդ տալու համար իշխանությունը կարող է բստրել ցանկացած մեղադրանք),  եւ նրա ահաբեկչական գործունեությունը կանխելու համար անհրաժեշտ էին նմանատիպ միջոցներ: Միեւնույն է՝ այդ միջոցներն անօրինական կլինեին, քանի դեռ Հայաստանի ԱԺ-ն «Հայրենասիրական ակտի» նման օրենք չի ընդունել:

Չեմ ուզում մտնել իրավական նրբությունների մեջ, եւ ցանկացողներին խորհուրդ եմ տալիս ծանոթանալ պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի գրառմանը, որտեղ նա մանրամասն անդրադառնում է այս «քեյսին»: Գրառումն ավարտվում է հետեւյալ եզրակացությամբ. «քննչական աշխատանքը եւ քրեական արդարադատությունն աղաղակող աստիճանի հեղինակազրկող այս իրավիճակի առաջին պատասխանատուն վարույթն իրականացնող քննիչի վերադասներն են»:

Պարզապես ուզում եմ իմ կարեկցանքը հայտնել ՔՊ-ականներին, որոնք կա՛մ տարրական, դպրոցական մակարդակի իրավական գիտելիքներ չունեն, կա՛մ էլ (որն ավելի հավանական է) ստիպված են արդարացնել վրեժխնդրությամբ լցված իրենց «շեֆի» կողմից ուղղորդվող ապօրինությունները: Հակառակ դեպքում՝ ո՞վ գիտի, թե ինչ է հայտնաբերվելու կամ արդեն հայտնաբերված է իրենց հեռախոսներում:

Նրանց ասածը մոտավորապես հետեւյալն է՝ «Հովիկ Աղազարյանի չարագործություններն այնքան ահասարսուռ են, որ բացարձակապես կարեւոր չէ, թե ինչպես են այդ չարագործությունների ապացույցները ստացվել»: Ո՛չ, բարեկամներ՝ դա բոլոր դեպքերում շատ կարեւոր է՝ նույնիսկ, եթե խոսքը մոլագար մարդասպանի մասին է: Անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցները դատարանը չպիտի ընդունի: Չնայած, եթե խոսքը «քաղաքական» (անձնական-թայֆայական) բնույթի գործերի մասին է, հայաստանյան դատարանը կընդունի ամեն ինչ՝ նույնիսկ առանց ապացույցների:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Ինձ թվում է, որ եթե մեր լրագրողներն ու վերլուծաբանները շարունակեն քննարկել փաշինյանի ու ազազարյանի կոնֆլիկտի թեման և դրա մանրամասնությունները, ապա Վարդան Մամիկոնյանի աստիճանի հերոսացվող հովիկ աղազարյանն էլ շուտով իրավունք կունենա ասել՝ «Լսեք, դուք ուրիշ հերոս չունե՞ք»:
    Եթե ուզում են մի երկրի քաղհասարակության մասին կարծիք կազմեն, ապա ուսումնասիրում են, թե համացանցում կամ լրատվական դաշտում իշանության դեմ պայքարի առաջնագծում ինչ որակի մարդիկ են հանրության կողմից դիտումների ու ընթերցումների արժանանում: Պատերազմական պարտությունների և հետպատերազմական դառը ժամանակահատվածում հասարակության մի ստվար մասը կենտրոնացած էր դոգի «ոգեղեն» տեսագրությունների վրա և սիրտը հովացնում էր դոգի «հերոսական» քֆուրներով: Հետո նիկոլը Արցախը ճանաչեց ադրբեջանի կազմում և Տավուշում թշնամուն նվիրեց հայկական հողերը՝ ցասում առաջացնելով ամբողջ երկրում և ժողովրդի ուշադրությունը շեղելու համար սկսեց հեծանիվ քշել, իսկ աննան էլ տոլմա փաթաթել, որով էլ ողողվեց համացանցը և մամուլն ու հանրությունն արդեն զբաղվեցին դրանով: Դե այսօր էլ համացանցի գլխավոր հերոս է դառնում նիկոլին կուլ չգնացող և նախկին կարկառուն քպ-ական պոռոտախոս հովիկ աղազարյանն իր 18+ անձնական թեմաներով և ագենտների մաման լացացնելու կարողություններով:
    Էս ինչի՞ հասանք և դեռ ինչերո՞վ ենք առաջիկայում զբաղվելու՝ չի բացառվում, որ դրա մասին գրված լինի նիկոլի արտաքին տերերի պլան-գրաֆիկներում:
    Խորհուրդս հետևյալն է՝ անարժանների նկատմամբ անհրաժեշտ է արհամարանք ցուցաբերել և նրանց ճղճիմ թեմաներին չանդրադառնալ, այլ մեր էներգիան կենտրոնացնել այս հայրենադավ իշխանությունից ազատվելու, ինչպես նաև՝ փոթորկվող այս տարածաշրջանում հայերիս սպառնացող հնարավոր վտանգները հասկանալու և դիմադրավելու վրա:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ինձ թվում է, եթե կարդացել եք հոդվածը, ապա նկատել եք, որ խոսքն այնտեղ ամենեւին «հերոս» Աղազարյանի մասին չէ, այլ իշխանությունների բացահայտ ու ցինիկ ապօրինությունների մասին

      • Հայ մարդ says:

        Ես իհարկե հասկանում եմ, որ Ձեր վերլուծության առանցքը ներկայիս իշխանությունների բացահայտ ու ցինիկ ապօրինություները վեր հանելն է և այդ առումով ես բաձր եմ գնահատում այդ և մյուս թեմաներին վերբերող Ձեր խմբագրական վերլուծությունները: Բայց իմ մեկնաբանության առանցքն էլ այն է, որ մամուլը և համացանցը կենտրոնանալով այս պահին հնչեղ թեմայի՝ փաշինյան-աղազարյան ցածրակարգ «մենամարտի» և աղազարյանի գոտկատեղից ներքև ստացած հարվածների վրա, անկախ ամենից կարող են նպաստել, որ իրենց լսարանն ավելի սևեռվի քպ-ական ներթիմային գզվռտոցների վրա, ուշադրությունից բաց թողնելով մեր ազգի համար ավելի կենսական նշանակություն ունեցող արդիական հարցերը:

  2. Լսարան..
    Պլանավորված պարտությանը (նիկոլականները ցինիկ ու բացահայտ խոսում էին ղարաբաղցիներից ազատվելուց դեռ 2018-ին) տեղյակ ու ապա պետական դավաճանությունը մարսած հասրակությունը (լսարանը) ըստ այս փաստերի անընդունակ է ’հետպատերազմական դառը ժամանակահատվածի’ ապրումների, և ’սիրտը հովացնելու’ պահանջ չի էլ ցուցաբերում: Դուք շատ բարի եք լսարանը պատկերացնելուց: Հետևաբար ’հետպատերազմական դառը ժամանակահատվածի ապրումներ’ ,’սիրտը հովացնելու պահանջ’ և այլն զուտ ձևականություն է, թատրոն:

    Նիկոլը հաջող իրականացնում է ՀՀ հայտարարված սպանություն որովհետև իր ոտի տակ են դրել (փռել ասֆալտին) հայ հասարակությունը: Այո, արտաքին տերերը: Բայց հումքը` հայ մարդը հո տեղացի է: Թող լսարանը մերժեր նիկոլին 21-ին, գոնե: Չէին լինի 2022-ի, 2023-ի ողբերգությունները: Ծպտուն անգամ չէր լինի Սյունիքի դատարկման, հանձման մասին:

    Ո՞ւնենք պլան-գրաֆիկ մենք, դիմադրողները: Ես ունեմ, իսկ դո՞ւ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031