Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր. Եթե քննությամբ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող և իմ կողմից շահագործվող գույքին պատճառված վնասը կփոխհատուցեմ իմ միջոցներով

Դեկտեմբեր 06,2024 23:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը գրում է.

«Սիրելի գործընկերներ, ուսանողներ, շրջանավարտներ, ընկերներ

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել անհանգստանալու,  այս օրերին առողջությաբս պարբերաբար հետաքրքրվելու և ինձ ապրումակցող անձնական նամակագրության համար։

Արդեն իսկապես լավ եմ, կազդուրվում եմ տանը։

Վթարի մանրամասներին չեմ ուզում անդրադառնալ, քանի որ ընթանում է քննություն: Եթե քննությամբ այնուամենայնիվ պարզվի, որ մեղավոր եմ, ապա համալսարանին պատկանող և իմ կողմից շահագործվող գույքին պատճառված վնասը կփոխհատուցեմ իմ իսկ միջոցներով:

Վթարի պահին աշխատանքից գնում էի տուն՝ իմ ամենօրյա երթուղով։

Եղել եմ սթափ: Բոլորդ էլ գիտեք ալկոհոլ գրեթե չեմ օգտագործում, իսկ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը խստորեն դատապարտում եմ։ Քանի որ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ԱԻՆ, շտապ օգնության աշխատակիցներն ու պարեկները, դատելով վնասվածքներիս աստիճանից, պնդում էին, որ անհրաժեշտ է ինձ տեղափոխել հիվանդանոց, ինքս եմ խնդրել, որ տեղափոխվելուց առաջ անպայման սթափությունս ստուգեն, քանի որ ըմբռնում եմ իմ հանրային կարգավիճակն ու հասկացել եմ, որ անհրաժեշտ է, դեպքի վայրում իմ բացակայությամբ պայմանավորված, հետագա որևէ շահարկման տեղ չթողնել:

Արագություն ևս չեմ գերազանցել:

Ճի՛շտ է, վթարը տեղի է ունեցել «ոչ աշխատանքային ժամի», ինչից միգուցե տպավորություն ստեղծվի, որ մեքենան շահագործել եմ անձնական նպատակներով, սակայն բոլորդ էլ ինձ ճանաչում եք և այս առումով գաղտնիք բացահայտած չեմ լինի, որ շատերի համար այդ ոչ աշխատանքային ժամը, տվյալ դեպքում` 22:30-ը, սովորաբար իմ աշխատանքային օրվա ավարտն է։ Գիտեք նաև, որ սովորաբար աշխատավայրում եմ լինում նաև հանգստյան ու տոն օրերին: Այդ է պատճառը, որ ղեկին եղել եմ ես, քանի որ համալսարանի վարորդին` ում աշխատանքային օրը սկսվում է 09:00 և ավարտվում 17:30-ին, չեմ ցանկանում հավելյալ անհանգստություն պատճառել: Ինքն, ամեն դեպքում, մեղավոր չէ, որ ես ամեն օր, աշխատանքային օրվա ավարտից հետո, «պնդաճակատորեն» շուրջ 4-5 ժամ,  շարունակում եմ աշխատել և կամ «չարամտորեն» որոշում եմ աշխատել նաև շաբաթ ու կիրակի օրերին:

Հենց այս պատճառով էլ համալսարանի վարորդը ՃՈ համակարգում՝ իբրև շահագործող, կցված չէ համալսարանի ռեկտորին սպասարկող տրանսպորտային միջոցին։

ՃՈ կողմից տվյալ տրանսպորտային միջոցով կատարված ցանկացած իրավախախտում նույնականացվում է իմ հետ, ասել կուզի որպես իրավախախտում կատարող անձ մատնանշվում և ծանուցվում եմ ես, ես էլ վճարում եմ այն իրավախախտումների համար, որոնք կատարվում են տվյալ տրանսպորտային միջոցով։

Մեկ անգամ ևս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ, նաև համալսարանի կառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին ու մեր գործընկեր կառույցներին՝ իմ համեստ անձի որպիսությամբ պարբերաբար հետաքրքրվելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031