Վաղը Սկոպյեում (Մակեդոնիա) մեկնարկում են ռապիդ (դեկտեմբերի 7-8), բլից (դեկտեմբերի 9) եւ Ֆիշերի (դեկտեմբերի 10) շախմատի Եվրոպայի առաջնությունները, որոնց մասնակցելու հայտ ներկայացրել են 400-ից ավելի շախմատիստներ:
Հայաստանից հանդես է գալու միայն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, քանի որ մեր մյուս առաջատար շախմատիստները, մասնավորապես, Զավեն Անդրիասյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Կարեն Գրիգորյանը, իսկ կանանց մրցաշարում՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիամ Մկրտչյանը, պատրաստվում են դեկտեմբերի 26-ին Նյու Յորքում մեկնարկող ռապիդ եւ բլից շախմատի աշխարհի առաջնությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ