Լրահոս
Օրվա լրահոսը

Լուկաշենկոն խնդրել է Պուտինից Բելառուսում տեղակայել նաև «Օրեշնիկ» տիպի հրթիռներ

Դեկտեմբեր 06,2024 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում ստորագրել են միութենական պետության շրջանակներում անվտանգության երաշխիքների մասին պայմանագիրը։

Ինչպես պարզաբանել է ՌԴ նախագահը, պաշտպանական և անվտանգային խնդիրները լուծելու համար կարող են օգտագործվել բոլոր առկա ուժերն ու միջոցները։ Խոսքը նաև Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական մարտավարական միջուկային զենքի մասին է։

Պուտինը հիշեցրել է, որ միջուկային զենքի հնարավոր կիրառման պայմանները հստակ նշված են Ռուսաստանի նորացված միջուկային դոկտրինում։ Այն կարող է օգտագործվել պաշտպանական նպատակներով՝ ի պատասխան հնարավոր հարձակման

Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև նշել է, որ անվտանգության երաշխիքների մասին ստորագրված համաձայնագիրը «հնարավորություն կտա հուսալիորեն պաշտպանել Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունը՝ դրանով իսկ պայմաններ ստեղծելով երկու պետությունների հետագա խաղաղ և կայուն զարգացման համար»

Լուկաշենկոն խնդրել է Պուտինից Բելառուսում տեղակայել նաև «Օրեշնիկ» տիպի հրթիռներ, նշելով, որ եթե նման որոշում կայացվի, ապա իրենց տարածքում տեղադրված հրթիռների հնարավոր թիրախների որոշման իրավունքը պետք է վերապահել Մինսկին։ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ իրեն մտահոգում է իր արևմտյան սահմանների մոտ իրավիճակը, որտեղ, ըստ Բելառուսի նախագահի, ՆԱՏՕ-ի ուժեր են բերվում։

Բելառուսում «Օրեշնիկ» հրթիռային համակարգերի տեղակայումը կսկսվի, երբ դրանք Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերի զորանոցում հայտնվեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Այդ համալիրները ծառայելու են Ռուսաստանի ռազմավարական հրթիռային ուժերին, և միևնույն ժամանակ մենք կսկսենք դրանց տեղակայումը Բելառուսի տարածքում», – ասել է նա՝ Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստից հետո:

Ռուսական «Օրեշնիկ» համալիրը Բելառուսում կարող է տեղակայվել 2025 թվականի երկրորդ կեսին, նշել է Պուտինը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031