ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։
Ողջունելով ՆԳ նախարարին՝ Շվեդիայի դեսպանը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել։ Բարձր գնահատելով ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությունը՝ Պատրիկ Սվենսոնը Շվեդիայի Թագավորության անունից պատրաստակամություն է հայտնել շարունակելու և ընդլայնելու այն։
Արփինե Սարգսյանը կարևորել է երկու երկրների ՆԳ նախարարությունների արդյունավետ փոխգործակցությունը՝ ընդգծելով աղետների ռիսկի նվազեցման, դիմակայուն պետության ձևավորման, ինչպես նաև ոստիկանության և միգրացիոն կառավարման ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման ուղղությունները։
Անդրադառնալով ԵՄ հետ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է այդ ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման առաջնային դերն ու մատնանշել է վիզաների ազատականացման Գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետության կարևորությունը։
Կարդացեք նաև
Քննարկվել է Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը՝ մասնավորապես Ոստիկանության գվարդիայի և Միասնական զանգերի կենտրոնի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հատուկ անդրադարձ է կատարվել զանգվածային միջոցառումների ժամանակ տակտիկական մեթոդաբանությանը, ծառայողների բանակցային հմտությունների զարգացմանը, այդ ուղղությամբ Շվեդիայի փորձը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությանը։
ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն