ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, դեկտեմբերի 4-7-ը գտնվելու է Բոսնիա եւ Հերցեգովինայում:
Այցի շրջանակում ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Բոսնիա եւ Հերցեգովինայի պատվիրակության ղեկավար Սաշա Մագազինովիչի, Բոսնիա եւ Հերցեգովինայի Ժողովուրդների եւ Ներկայացուցիչների պալատների կոլեգիումի անդամների, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի հետ բարեկամական խմբի անդամների, ինչպես նաեւ Եվրաինտեգրման հանձնաժողովի անդամների հետ` հանձնաժողովի նախագահ Զդենկո Չոսիչի գլխավորությամբ:
Հանդիպումների ժամանակ կարեւորվել է տարբեր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների զարգացումը: Հատուկ ընդգծվել է միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել երկու երկրներում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին: Ռուբեն Ռուբինյանը հրավիրող կողմին ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերն ու վերջին զարգացումները, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
Կարդացեք նաև
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ