Հայաստանի ազգային պատկերասրահում դեկտեմբերի 5-12 բացվել է ֆրանսահայ նկարիչ Զարեհ Մութաֆյանի գեղանկարների ժամանակավոր ցուցադրությունը:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում նկարիչ Զարեհ Մութաֆյանի որդու՝ պատմագետ և մաթեմատիկոս Կլոդ-Արմեն Մութաֆյանի ցանկությամբ և Հանրապետության նախագահի աջակցությամբ նկարչի ստեղծագործական ժառանգության տարբեր շրջաններին վերաբերող ավելի քան 6 տասնյակ գեղարվեստական գործեր տեղափոխվել են Հայաստան և ի պահ հանձնվել Ազգային պատկերասրահին:
ՀՀ նախագահի աշխատակազմ
Կարդացեք նաև