ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Ադրբեջանի նախագահական աշխատակազմի հետ փոխկապակցված այս կայքում հոդված է հրապարակվել որոշ դեսպանների արտաքսման վերաբերյալ ուշագրավ հարցադրմամբ։
Հիշեցնեմ, որ դեկտեմբերի 4-ին Բաքվում կայացած միջոցառման ժամանակ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի դեսպանները հայտարարություններով էին հանդես եկել՝ կապված Ադրբեջանում լրագրողների և քաղաքական ակտիվիստների ապօրինի ձերբակալությունների վերաբերյալ։ Դա արժանացել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի դատապարտմանը, որտեղ կարճ ասած՝ ասում են՝ թող ում ուզենք ենք ծեծենք ու փակենք, ինչի եք փորձում մեզ մեկ-մեկ խանգարել․․․