Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերը նշել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը

Դեկտեմբեր 06,2024 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը «Ագաթ» ՀԿ-ն՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ, նշեց բազմազան ծրագրով, որի նպատակն էր ընդգծել հաշմանդամություն ունեցող մարդկանց տաղանդները, ներուժը եւ մարտահրավերները:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության միջազգային օրը նշվում է դեկտեմբերի 3-ին։ Այս տարվա խորագիրն է՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդության ամրապնդում՝ հանուն ներառական եւ կայուն ապագայի»:

Միջոցառումը մեկնարկեց Գյումրու մտորումների թատրոնի «Ստվերներից այն կողմ» ներկայացման պրեմիերայով։ Ներկայացումը լույս է սփռում հաշմանդամություն ունեցող կանանց՝ հաճախ անտեսված փորձառությունների վրա:

«Ագաթ» ՀԿ-ի կազմակերպած «Առաջնորդությունը եւ ներառականությունը սկսվում են մեզանից» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը ցուցադրում էր հաշմանդամություն ունեցող կանանց ձեռքբերումներն ու ձգտումները: Ցուցահանդեսը նպատակ ուներ ոգեշնչել եւ ցույց տալ, որ հաշմանդամությունը հաջողության խոչընդոտ չէ:

Տեղի ունեցավ նաեւ ԶԼՄ-ների կողմից հաշմանդամության հիմնախնդիրների վերաբերյալ լուսաբանումների մրցույթի ամփոփումը՝ ընդգծելով ճշգրիտ եւ զգայուն լրատվական նյութերի կարեւորությունը:

Միջոցառումը նախաձեռնել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը եւ «Ագաթ» հասարակական կազմակերպությունը՝ «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում եւ ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։

Միջոցառման մեդիա նյութերի մրցանակաբաշխության բաղադրիչն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հավասարության եւ մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, «Լիարժեք կյանք», «Ագաթ» հասարակական կազմակերպությունների եւ «ՍՈՐՍ» հիմնադրամի կողմից:

EU NEIGHBOURS east

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031