ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սենատոր Քրիս Վան Հոլենը պահանջել է ընդդեմ Ադրբեջանի կիրառել Մագնիցկու գլոբալ ակտով սահմանված պատժամիջոցները՝ Արցախի դեմ հանցագործությունների համար:
«Լայնորեն փաստագրված է, որ 2023 թվականի սեպտեմբերից սկսած՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակմամբ, Ադրբեջանը ներգրավվել է մի բանում, ինչը, կարծում եմ, բոլորը կհամաձայնեն, որ մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են»,- դիմելով «Human Rights First»-ի տնօրենին՝ ասել է նա։