ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հարց ուղղվեց՝ Ռոբերտ Քոչարյանն ինչքա՞ն կարողություն ունի եւ դա ինչպե՞ս է ձեւավորվել, պարզե՞լ են։
Աննա Գրիգորյանն ասաց․ «Ես երկրորդ նախագահի հետ այդ թեմայով քննարկում չեմ ունեցել, քննարկում ունենալուց հետո ձեզ հետ կխոսեմ։ Եթե այդ հարցադրման նպատակադրումը գտնեմ, այո կխոսեմ, բայց ես կարծում եմ, որ դուք ինքներդ հնարավորություն ունեք՝ այդ հարցադրումները ներկայացնելու»։
Նա նշեց, որ այս իշխանությունների մասնակցությամբ կոռուպցիոն դեպքերի փաստեր է ներկայացրել։ «Օրինակ՝ ԱՆԻՖ-ում չարաշահումների վերաբերյալ փաստաթուղթն առնվազն երկու տարի վարչապետի սեղանին դրված է եղել, բոլոր չարաշահումներով եւ կոռուպցիոն սխեմաներով, բայց որեւէ բացահայտում չկա։ Ինչո՞ւ բացահայտում չկա, որովհետեւ առնվազն դա կամ տանում է ուղիղ Նիկոլ Փաշինյանի վրա, կամ էլ գործը տարվում է Նիկոլ Փաշինյանի վրա, կամ էլ այդ գործը տարվում է մարդկանց վրա, ում Նիկոլ Փաշինյանն ուզում է պահի։ Եվ այդպիսի բազմաթիվ դեպքեր կան, դրանք իմ պատկերացումները չեն, հստակ փաստեր են»,- հավելեց Աննա Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ