Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական կամք դրսևորվելու պարագայում խաղաղության պայմանագիրը կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել. Արարատ Միրզոյան

Դեկտեմբեր 06,2024 13:34

Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները։ Խաղաղության պայմանագրի կնքման առնչությամբ նախարար Միրզոյանը հավելել է, որ քաղաքական կամք դրսևորվելու պարագայում, այն կարող է արագորեն վերջնականացվել և ստորագրվել։

Արարատ Միրզոյանը և Տանյա Ֆայոնը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում փոխգործակցության հարցեր։

Հայաստանի և Սլովենիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնման համատեքստում երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձել են վերջին շրջանում իրականացվող քայլերին, համագործակցության հնարավորություններին և քաղաքական երկխոսության հետագա խթանման նպատակով հաջորդ տարվա ընթացքում փոխադարձ այցերի կազմակերպման հարցերին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031