ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն անդրադարձավ ՌԴ նախագահի այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երեւանի համար։
«Ես, ինչպես եւ ցանկացած հայ, տարակուսած եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի մեկնաբանություններից, որովհետեւ ակնհայտ է, որ հարցը վերաբերում էր ոչ թե Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված ագրեսիային, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգային իրավունքով ճանաչված տարածքի նկատմամբ ագրեսիաներին՝ Սեւ լիճ, Սյունիք, Ջերմուկ»,- ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով Պուտինի այն հայտարարությանը, որ Հայաստանը չի ճանաչել Արցախը, Մամիջանյանը պատասխանեց․ «Առաջին պատճառը, որ ՀՀ-ն պաշտոնապես չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, հնչեցվել է բազմիցս։ Անկախության ճանաչումը ենթադրում էր բանակցային գործընթացի ավարտ, հետեւաբար, ակտիվ պատերազմական գործողությունների վերսկսում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ