Դեկտեմբերի 5-ին Մալթայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։
Շարունակելով ակտիվ քաղաքական երկխոսությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ավստրիայի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը միտված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին։
Նախարար Միրզոյանն ընդգծել է ԵՄ անդամ երկրների կողմից շարունակական աջակցության կարևորությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են վիզաների ազատականացման երկխոսությունը, ժողովրդավարական բարեփոխումները՝ միաժամանակ տեղեկացնելով ՀՀ հասարակության շրջանում ԵՄ հետ հետագա փոխգործակցության վերաբերյալ քննարկումների մասին։
Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագրի՝ սեղմ ժամկետում ստորագրման կարևորության վերաբերյալ։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ