Դեկտեմբերի 5-ի գիշերը՝ ժամը 2.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով՝ 24-ամյա, որովայնի վնասվածքով՝ 21-ամյա և կրծքավանդակի կտրած-ծակած արնահոսող վնասվածքով՝ 27-ամյա երեք երիտասարդ: Երեքի առողջական վիճակն էլ գնահատվել է ծանր:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության և Կոտայքի մարզի վարչության, ինչպես նաև Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 4-ին ժամը 23-ի սահմաններում Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտ մի խումբ երիտասարդների միջև պարզաբանումը վերածվել է վիճաբանության ու ծեծկռտուքի, որի ընթացքում էլ Երևանի 27-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 24-ամյա և 21-ամյա երիտասարդներին, իսկ 21-ամյա երիտասարդն էլ դանակահարել է 27 տարեկանին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևանի 27-ամյա բնակիչն ու եղբայրը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Դեպքի հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ